Պետք չէ նկարագրել այն զգացողությունները, որոնք մարդն ունենում է ատամնաբույժի մոտ գնալու ժամանակ։ Հենց նման զգացողություններ ուներ ամերիկուհի Էմիլի Լալուզը։ Բայց այս անգամվա այցը ստիպեց նրան համացանցում նման գրառում անել։


Բժիշկն արդեն նախապատրաստել էր բոլոր անհրաժեշտ գործիքները, երբ հանկարծ հետաքրքրվեց, թե աղջիկն ինչ ատամի մածուկով է լվանում ատամները։ Էմիլին ասաց, որ երկնագույն մասնիկներ պարունակող մածուկ է օգտագործում, որն իբր թե պայքարում է տհաճ հոտի դեմ։
Բժիշկը նրան ցույց տվեց այն փոքրիկ երկնագույն կետը, որը հայտնաբերել էր աղջկա լնդի և ատամի արանքում։ Աննշան թվացող միկրոպլաստիկը կարող է լուրջ բորբոքման հանգեցնել, եթե ժամանակին այն չհեռացվի։
Այսպես կոչված պոլիէթիլենը շատ կոսմետիկ միջոցների մեջ է օգտագործվում։ Երբեմն ընկերություններն այն ներկայացնում են որպես հրաշագործ միջոց, որը պայքարում է իբրև թե տարբեր թերությունների դեմ։
Այդ մասին իմանալով՝ Էմիլին սարսափեց։ Սիրելի կոսմետիկային այլևս չէր վստահում։ Այս աննշան տարրերը վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։ Ընկնելով շրջակա միջավայր՝ դրանք թունավորում են կենդանիներին և ձկներին։ Ոչ ոք չի ցանկանում պլաստիկ ուտել։

2015 թ.–ից պոլիէթիլեն պարունակող ատամի մածուկները Գերմանիայում արգելված են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



