Վլադիմիր անունով Տալյատիի 21–ամյա բնակիչը մահացավ իր ընկերուհու` Աննայի ձեռքերում այն բանից հետո, երբ նրան խայթեց արքայական կոբրան, որին տղան պահում էր ընտանի կենդանու կարգավիճակով։ Տղայի ընկերուհին անմիջապես շտապօգնություն էր կանչել, բայց բժիշկները չէին հասցրել փրկել երիտասարդին։
Հետո պարզվեց, որ բացի արքայական կոբրայից՝ տղան նաև կարմիր բոժոժավոր կոբրա և կանաչ մամբա է պահել իր բնակարանում։
Վերջին շրջանում սեփական «ընտանի» սողունների խայթոցից մահացության դեպքերը Ռուսաստանում աճել են։












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



