1444590757_2ԱՄՆ-ի կառավարությունը վկայություն չունի այն մասին, որ թուրքական իշխանությունները զբաղվում են ԴԱԻՇ-ից նավթ գնելով, հայտնում է TASS-ը: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ադամ Շուբինը` մասնակցելով Սպիտակ տանը կայացած լրագրողների հետ ճեպազրույցին:

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարության ասածը Թուրքիայի ԴԱԻՇ-ից նավթ գնելու մասին: «Մենք ոչ մի ապացույց չենք տեսնում այն բանի, որ Թուրքիայի կառավարությունը նավթ է գնում ԴԱԻՇ-ից»,- ասել է նա:

Շուբինը չի ճշտել, թե ԱՄՆ-ի ունեցած տեղեկատվության համաձայն արդյոք Թուրքիայի ոչ կառավարական կառուցները նավթ են գնում ԴԱԻՇ-ից: Ըստ Շուբինի շարադրած տվյալների՝ ԴԱԻՇ-ի նավթի վաճառքների հիմնական մասը կատարվում է անմիջապես նրանց կողմից վերահսկվող տարածքներում: «Այլ խոսքով, նրանք նավթ վաճառում են միջնորդներին և սև շուկայի մասնակիցներին»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել