Galatv.am-ը գրում է.
«Ժամանակն է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները հանուն «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի»,- Le Huffington Post-ում գրում է ֆրանսիացի գրող եւ իրավաբան Օլիվյե դ’Օզոնը:
Օլիվյե դ’Օզոնը մեջբերում է անկախ վերլուծաբան եւ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Վլադ Սոբելին. «Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ-ն ցուցադրում է սեփական անզորությունը Ռուսաստանի հանդեպ, որը վճռական տրամադրված է ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտա Ուկրաինային մուտք գործել ՆԱՏՕ: Ավելին, Վաշինգտոնը կարծես թե չի գիտակցում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը «կարմիր գիծ է» Ռուսաստանի իշխանությունների համար, եւ նրանք պատրաստ են խոչընդոտել ցանկացած գնով, ընդհուպ դաշինքի հետ ռազմական հակամարտության գնով: Այս իրավիճակում պատժամիջոցները միայն նյարդայնացնում են Կրեմլին: Բացի այդ, պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի գնա որեւէ զիջման, եթե առկա է սպառնալիք իր անվտանգությանն ու անկախությանը»: Սոբելի կարծիքով, պատժամիջոցները կարող են հանգեցնել հայրենասիրության ալիքի՝ հուշելով գործարարներին հաճախ օգտագործել սեփական ռեսուրսները, իսկ սպառողներին՝ աջակցել ազգային արտադրողին:
«Ես կարծում եմ, որ Վաշինգտոնը թերագնահատել է Վլադիմիր Պուտինին: Ամեն դեպքում, նրանք թերագնահատել են հնարավոր ռուսական արձագանքը: Մյուս կողմից պետք չէ հրապուրվել. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում Եվրոպական Միությունը զրկվել է գրեթե 20% ապրանքաշրջանառությունից: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքափոխանակությունն աճել է 7%-ով, չնայած պատժամիջոցներին: Այսպիսով, մենք պատժամիջոցներ ենք կիրառում եւ ինքներս էլ տառապում ենք դրանցից: Ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառում, բայց գումար են վաստակում»,- թերթը մեջբերում է գրող Պիեռ Լորենին:
Գյուղատնտեսական արտադրողների արհմիության ազգային ֆեդերացիայի նախագահ Խավիեր Բելենը պնդել է, որ դիվանագիտական հակամարտության հետեւանքները շատ ծանր ազդեցություն են ունեցել ֆրանսիական գյուղատնտեսության վրա: «Եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 10%: Սա զգալի թիվ է, որը բազմաթիվ արտադրողների համար դարձել է լուրջ կորուստ»,- մեջբերում է թերթը:
Բելենի խոսքերով՝ միայն մեկ բան կարող է օգնել ֆրանսիացի ֆերմերներին դուրս գալ փակուղուց՝ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնումը: «Ես չեմ կարող պատկերացնել մոտ ապագան առանց Ռուսաստանի»,- հայտնել է նա:
Ինչ վերաբերում է Ղրիմին, դ’Օզոնը կիսում է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինի այն տեսակետը, որ Ղրիմն «ընդհանրապես պետք չէր փոխանցել Ուկրաինային Խրուշչովի քմահաճույքով» կամ պետք էր վերադարձնել Ռուսաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/ecomonic/le-huffington-post/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել