Կիսապատերազմական իրավիճակի մեջ գտնվող պետության համար առանցքային նշանակություն ունի բանակի կայունությունը: Այս հարցը որևէ իրավիճակում չպետք է դառնա շահարկման թեմա:
Այնուամենայնիվ, հանրային դաշտում հանդիպում են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց նեղ անձնական շահից ելնելով կամ ինչ-ինչ պատճառներով պատրաստ են անգամ շահարկել զինվորի և զինված ուժերի թեման:
Այնուամենայնիվ, հանրային դաշտում հանդիպում են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց նեղ անձնական շահից ելնելով կամ ինչ-ինչ պատճառներով պատրաստ են անգամ շահարկել զինվորի և զինված ուժերի թեման:
Դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները և պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Վերջինս քննարկման ժամանակ ասել է. «Զինված ուժերում միշտ ճնշված վիճակում են գտնվում սոցիալական անապահով խավի ներկայացուցիչները: Դա վերաբերվում է ոչ միայն շարքային զինծառայողին, դա վերաբերվում է նաև սպաներին՝ ծառայողական առաջխաղացման համար»:
Հետաքրքիրն այն է, որ նման կարծիք արտահայտող մարդիկ շատ ժամանակ ակտիվ շրջանառում են այն թեզը, թե միայն սոցիալապես անապահովների ընտանիքից են բանակում ծառայողները, իսկ հիմա էլ պնդում են, որ բանակում ճնշում են միայն անապահովներին:
Նման կարծիքը նախևառաջ բացասական է անդրադառնում այն երիտասարդների վրա, ովքեր դեռ նոր պետք է բանակ գնան: Եթե ֆինանսապես լավ վիճակում չեն գտնվում նրանց ընտանիքները, ծառայության պատրաստվող երիտասարդներն ակամայից սկսում են տրամադրվել, որ իրենք ճնշվածի և զոհի կարգավիճակում են լինելու: Այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և նման կարծիքները չհիմնավորված են և չեն դիմանում որևէ քննադատության:
Այլ բան է, երբ ԶԼՄ-ները սիրում են պատեհ-անպատեհ առիթով շեշտել, թե վիրավորը կամ զոհն անապահով ընտանիքից էր, սակայն դա դեռ չի նշանակում, որ միայն անապահովների երեխաներն են բանակում զոհվում, վիրավորվում կամ առհասարակ ծառայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել