Շուրջ 650 հազար դպրոցականներ այսօր չգնացին դասի Կալիֆորնիայի դպրոցներում, այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի մի շարք կրթական կենտրոններ ռումբի պայթյունի սպառնալիքներ էին ստացել սոցիալական ցանցերով: Քննարկելով իրավիճակը ոստիկանության հետ՝ դպրոցական ղեկավարությունը որոշեց ապահովության համար փակել քաղաքի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատությունները:
Նույն օրը նման սպառնալիք է ստացվել նաև Նյու Յորքում, սակայն այնտեղի իշխանությունները դա արժանահավատ չհամարեցին:
Մի բան պարզ է, փորձ է կատարվում ԱՄՆ-ում խուճապ առաջացնել, հատկապես Կալիֆորնիայում՝ զարգացնելով Սան Բերնարդինոյում վերջերս կատարված զանգվածային սպանության սարսափը: Ամենահետաքրքիրն է այն, որ Կալիֆորնիայում մարդասպան իսլամիստների ընտանիքում երկու ռուս կանայք են հայտնաբերվել՝ Մարիա և Տատյանա Չեռնիխ քույրերը, որոնք ամուսնացած են գլխավոր հանցագործ Սաեդ Ֆառուկի ազգականների հետ: ԱՄՆ քննչական ծառայությունը դեռևս չի մեկնաբանում այդ հարցը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1091422567557963&set=a.369814906385403.92486.100000706916433&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել