1920 թվականի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայումս՝ Եվրամիություն) փաստացիորեն պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունն իր գերակայության տակ գտնվող տարածքներում: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի և Իգդիրի շրջանները) և Կարսի մարզի (ներառյալ Արդահան քաղաքը) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր: Նշենք նաև, որ զուտ հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալն ընդամենը մոտակա ժամանակի խնդիր էր հանդիսանում:
Նորանկախ երկրի համար այդ կարևորագույն իրադարձության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թողարկեց հատուկ տոնական բացիկներ: Ներկայացվող այս բացիկի վրա գրված է. «Կեցցէ Հայաստան: Յիշատակ Հայաստանի Հանրապետութեան ճանաչման, 19 Յունվար 1920»: Նկարում պատկերված է հայ զինվորը թուրը ձեռքին՝ թուրք ասկյարի անկենդան մարմնի վրա հաղթականորեն ոտքը դրած և Հայաստանի պետական եռագույն դրոշը հպարտ պարզած վեր: Բացիկի հեղինակն է եղել նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրությունն իրականացվել էր Եվրոպայում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=904742756306924&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել