Թուրքիան լուրջ վտանգ է տեսնում քուրդ երիտասարդների մեջ և փորձ է անում քուրդ երիտասարդներին դուրս բերել քրդաբնակ նահանգներից: Թուրքիայի կառավարության որոշմամբ Դիարբեքիրում, Մարդինում, Շանլիուրֆայում փակվել են գործող պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երը, իսկ ուսանողությանն առաջարկել են տեղափոխվել Ստամբուլ, Անկարա կամ Անթալիա: Արդեն 2000-ից ավել քուրդ ուսանողներ ցուցակագրվել են ուսումը այդ քաղաքներում շարունակելու համար: PKK-ի երիտասարդական թև հանդիսացող YDG-H-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել Թուրքիայի այդ սադրանքին և չլքել հայրենի բնակավայրերը:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



