6000 տարվա ժողովուրդ ենք ու 6000 տարի չկարողացանք փոխվել: Պատմության տարբեր ժամանակահատվածներում, աշխարհի տարբեր տեղերում հայկական գաղթօջախներ ստեղծեցինք: Մի տեղ վրացի դարձանք, մի տեղ՝ ուկրաինացի, բայց իրար միս ծամելու սովորությունը, մեկ ա, մեր սրտում միշտ անփոփոխ մնաց:
Ուկրաինայում վրացի դարձած հայ Սահակաշվիլին դուրս է եկել ուկրաինացի ազգայնական դարձած հայ Ավակովի դեմ: Իրար վրա ջուր են լցնում, իրար ինչ ասես որ չեն ասում ու այդ ամեն անում են Ուկրաինայի հանդեպ մեծ «սիրո» պատճառով:
Ուկրաինացիներն ուղղակի չեն հասկանում, որ երկուսի երակներում էլ հայկական արյուն է հոսում, ու այս առճակատման մեջ ոչ թե Ուկրաինան կամ նրա անվտանգության հարցն է կարևոր, այլ երկու հայ իրար տեսել են օտար ափերում ու, դարերից եկած սովորության համաձայն, սկսել են իրար ոտքի տակ փորել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/759119650860052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել