Panorama.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությանը, նշեց, որ իրենք էլ ենք շահագրգիռ, որ եթե կան խախտումներ, ապա խախտում թույլ տված մարդիկ օրենքի շրջանակներում պատժվեն:

«Ես այդ հայտարարության մեջ որևէ նորույթ չեմ տեսնում»,- ասաց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, թե այդ հայտարարությունը կոշտ էր, Գ.Սահակյանը պատասխանեց. «Նայած որ երկիրն ինչ մոտեցումներ ունի մյուս երկրի նկատմամբ: Այսինքն՝ այնպես չէ, որ ճշմարտությունները մի տեղ են կուտակված: Ամեն երկիր, պետություն իր քաղաքական շահն ունի տարբեր երկրներում: Այդ շահերի հետևանքով կարող են հայտարարություններ արվել, որոնք մեզ համար կարող են լինել ընդունելի կամ մերժելի»:
Մեկ այլ դիտարկմանը, թե ամեն դեպքում ԱՄՆ-ը համարվում է ամենաժողովրդավարական երկրներից մեկը, ԱԺ նախագահը նշեց. «Ես կարծում եմ, որ Զարուհու օրինակով ամենադեմոկրատականը մենք ենք: Եթե Միացյալ Նահանգներում այդպես կրքերը չհանգստացնող ելույթներ լինեն, կարծում եմ, որ պատիժներն ավելին են»:
Հարցին, թե փաստորեն սա հերթական ապտակն էր ՀՀ իշխանություններին, ԱԺ նախագահն ասաց, որ իշխանություններին որևէ մեկը  չի պատրաստվում ապտակել:

«Եվ երկրորդն էլ Հայաստանի իշխանություններին ապտակը կարող է վերաբերվել հայոց պետությանը: Այնպես որ զերծ մնացեք անտրամաբանական հայտարարություններից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել