nasaԱՄՆ-ում սկսվել է տիեզերագնացների ջոկատի հավաք, որոնք պետք է թռչեն ամերիկյան նոր տիեզերանավերով, նրանցից մեկը պետք է մեկնի Մարս առաջին ուղևորության: Դրա համար NASA-ն երկուշաբթի գրանցում է բացել հատուկ կայքում, ուր իրենց հայտերը կարող են ուղարկել «աստղային տոմսի» հավակնորդները, հայտնում է ultramir.net-ը:
«Ամերիկացի տիեզերական հետազոտողների այդ խումբը, որին կարելի է համարել Մարս թռիչքի սերունդ, պետք է նոր բարձունքների հասնի և իր հետքերը թողնի Կարմիր մոլորակի վրա,- հայտարարել է NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդենը:- Նրանք, ովքեր անցնեն ընտրությունը, կթռչեն ԱՄՆ տարածքից արձակվող ամերիկյան նավերով, կարևորագույն գիտական փորձեր կկատարեն ՄՏԿ-ում և կընդլայնեն մեր տեխնոլոգիական հնարավորությունները հեռավոր տիեզերքում»:

Նրանց, ում բախտը բերի, սպասում է հետաքրքիր աշխատանք, ծանր մարզումներ, նաև ամերիկյան մամուլի տեղեկությամբ՝ 66 000-145 000 դոլար տարեկան եկամուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել