Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե: ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով հայտնի դարձան մի քանի խաղտումներ, հարուցվեցին քրեկան գործեր: Ի վերջո հանրաքվեում հաղթեց «Այո»-ն, ինչը, բնականաբար, չբավարարեց ընդդիմադիր ուժերին, բայց...
Մինչ հանրաքվեի արդյունքների հայտնի դառնալն ակտիվորեն պայքար մղողները կարծես մոռացան, թե «ինչի համար էին հավաքվել», ժողովուրդը կարծես անցավ իր համար սովորական առօրյային` նախապատրաստվելով Ամանորին: Այնուամենայնիվ, կան ուժեր, որ հանրաքվեից մինչ օրս շարունակում են պայքարը` հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են և պետք է չեղարկվեն:
Այս հարցով ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան: Գործընթացի համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն: Ակներև է, որ ՀԱԿ-ը չունի այդքան սատարողներ Ազգային ժողովում և, բնականաբար, չի կարող հավաքել պահանջված ստորագրությունները:
Հետևաբար, ո՞րն է նպատակը սկսել մի գործընթաց, որն ի սկզբանե տապալված է: Այստեղ կա մի նրբություն, ՀԱԿ-ն այս քայլին դիմում է ոչ միայն իշխանություններին հակադրվելու, այլև խորհրդարանական ոչ իշխանական հատվածին, որոնք չեն միացել ՀԱԿ-ին, վարկաբեկելու և հանրության մոտ հեղինակազրկելու համար: Գործընթացին չմիանալուց հետո էլ ՀԱԿ-ը կհամարի նրանց «իշխանական կեղծարարներ»:

Հ.Գ. ՀԱԿ-ը միշտ խաղում է «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» մարտավարությամբ, ինչի արդյունքում միշտ մնում է «կոտրված տաշտակի» առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1516125915354564&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել