Մասնավոր հատվածի հետ համագործակցելով` գործադիր մարմինն ուսումնասիրել է ՀՀ որոշ ցամաքային անցակետերում անմաքս ռեժիմի կիրառման հնարավորությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան:
Ի վերջո, որոշումը կայացվեց ի օգուտ մասնավոր հատվածի: Հայաստանում անմաքս առևտրի ռեժիմից օգտվելու հնարավորություն կստանան ոչ միայն օդանավակայանների տարածքում, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը:
Ըստ օրինագծի՝ ԱԱՀ-ից ազատված կլինեն Մեղրիի, Բավրայի և Բագրատաշենի անմաքս առևտրի կետերը:
Մինչ այժմ Հայաստանում գործում էր մեկ անմաքս առևտրի կետ, որը սակայն ի տարբերություն օդանավակայանների՝ ազատված չէր ԱԱՀ-ից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1516086428691846&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել