Դրա վառ ապացույցը Զարուհու էքսցենտրիկ քայլերն են, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, ու միայն կոմայի մեջ գտնվող քաղաքական դաշտում է այդպիսի քայլը ռեզոնանս ստանում:
Զարուհու քայլին համապատասխանում է իր տեղից բղավող Առաքել Մովսիսյանը, իբր թե ՀՀԿ-Ի պատիվն է փորձում պահել:
Այս ամենը հումորով փորձում է «ջրել» մաեստրոն:
«Միասնական» ՀԱԿԸ միասնականությունից է խոսում:
125-ամյա Դաշնակցությունը 2 տարեկանի քայլեր է անում:
«Ժառանգության» հողը թեթև լինի:
ԲՀԿ-Ն էլ չի բարգավաճում ու չի կարողանում իր տեղը գտնել էս փուչ աշխարհում:

ՀՀԿ-ն էլ լուսավոր ու լավ ապագայի մասին է խոսում. սա էլ 2015 թվականի ամենամեծ հումորն է ՀՀԿ-Ի կատարմամբ:

Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ արտաքաղաքական բղավոցներ է արձակում:

ՄԻ ՀԱՏ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ Ա ՊԵՏՔ ԱՌԱՆՑ ՍՈԽԻ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել