ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ամռանից ի վեր ցամաքային ոչ մի հաջողված գործողություն չի իրականացրել ոչ Սիրիայում, ոչ էլ Իրաքում։ Իրաքում ԴԱԻՇ-ը կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40 տոկոսը: Այս մասին Պենտագոնում Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է RIA Novosti-ն:ԱՄՆ նախագահն ավելացրել է նաև, որ կոլաիցիայի ուժերին հեշտ չի տրվում հաջողությունն այդ պայքարում, առաջվա պես այն շարունակում է մնալ դժվարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



