Tert.am–ը գրում է.
Լիբանանում կալանավորել են Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` 40-ամյա Հանիբալ Քադաֆիին:

Ինչպես հաղորդվում Корреспондент-ը` An-Nahar պարբերականին հղումով, վերջինիս ձերբակալելու  հրաման է տվել լիբանանյան դատարանը հարցաքննությունից հետո:

Հանիբալ Քադաֆին մեղադվում է 1978-ին Լիբիայում անհետացած շիաների՝ իմամ Մուսա Սադրեի  և նրա երկու կողմնակիցների մասին տեղեկությունները  թաքցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել