Ռուսաստանի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի դիրքորոշմանն Արցախի հարցում...
«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում հակամարտող կողմերից մեկին պաշտպանելը, ինչպես անում է Թուրքիան, ապակառուցողական է և չի կարող ունենալ շարունակություն... ԵԱՀԿ-ն չի պաշտպանում այդպիսի քաղաքականությունը... ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան են իրենց վրա կրում խաղաղապահի հիմնական բեռը... Ի դեպ, Թուրքիան էլ է Մինսկի խմբի անդամ... Բայց առաջատար դերը երեք համանախագահներինն է, և որևէ մեկի փորձերը պաշտպանել հակամարտող կողմերից մեկին ապակառուցողական է»,-ասել է Լուկաշևիչը... Ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել ,որ դեկտեմբերին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածությունն Արցախի շուրջ կթուլանա...
ՌԴ-ի բարձրաստիճան դիվանագետի հայտարարությունն ապտակ էր Անկարային, որի վարչապետը և արտգործնախարարը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո շատ մեծ ուշադրություն սկսեցին ցուցաբերել Արցախին... «Ադրբեջանի օկուպացված տարածքների» ապագայով շատ անհանգստացած Անկարային Մոսկվան ցույց տվեց իր տեղը Մինսկի խմբում... Թուրքիայի տեղը Բելոռուսի, Իտալիայի, Շվերդիայի և Մինսկի խմբի այլ անդամների կողքին է, բայց ոչ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի... Լուկաշևիչի շուրթերով Մոսկվան նաև հասկացրել է Բաքվին, որ շատ չոգևորվի Անկարայից հնչող ազերիամետ բարբաջանքներից և չփորձի, սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի շփման գծում, շեղել իր ուշադրությունը Սիրիայից և ռուս-թուրքական հարաբերություններից... Եթե ՌԴ-ի և Թուրքիայի միջև «սառը պատերազմը» Մոսկվան դեռ հանդուրժում է, ապա Բաքվի նման շնագայլի փորձերը՝ պաշտպանել մեծ եղբորը, կարող են բավական ծանր հետևանքներ ունենալ Իլհամ Ալիևի և նրա ղեկավարած երկրի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել