1cՆիկոլ Քիդմանը Evening Standard պարբերականին անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Թոմ Կրուզի հետ իր անհաջող ամուսնության մասին, հայտնում է segodnya.ua-ն:
48-ամյա դերասանուհին խոստովանել է, որ չի ափսոսում Թոմ Կրուզի հետ ամուսնանալու համար: «Միշտ հնարավորություն կա, որ ամեն ինչ կրկին լավ լինի, սակայն յուրաքանչյուր զույգի մոտ տարբեր է լինում: Ես շատ երիտասարդ էի, երբ ամուսնացա Թոմի հետ, սակայն ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Մենք միշտ հնարավորություն ունենք ինչ-որ լավ բանի, սակայն մարդկանց կոմբինացիան փոխվում է»,- ասել է Քիդմանը:
«Լայն բացված աչքերով» ֆիլմի աստղը խոստովանել է, որ Թոմից բաժանվելուց հետո իրեն երբեք միայնակ չի զգացել: Նրանք ամուսնացել են 1990 թվականին, երբ Նիկոլը 23, իսկ Թոմը 28 տարեկան էր: 10 տարի անց զույգը բաժանվել է:
Նիկոլ Քիդմանն այժմ ամուսնացած է երաժիշտ Քիթ Ուրբանի հետ: Նրանք ունեն 2 աղջիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել