Ազերիների առաջնորդ Ի. Ալիևն այսօր հրաման է ստորագրել, որի համաձայն՝ երկրի ամենաազդեցիկ և հզոր նախարարություններից մեկը՝ Ազգային անվտանգության նախարարությունը, կազմալուծվել է, որի «փլատակների» վրա ձևավորվել են երկու նոր գերատեսչություններ՝ Պետական անվտանգության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Մադաթ Գուլիևը և Արտաքին հետախուզության ծառայությունը, որը ղեկավարելու է Օրհան Սուլթանովը...Ազերիների անփոխարինելի առաջնորդը, երևում է, որ ԱԱՆ-ում տեղի ունեցածից հետո սթրեսային վիճակից դուրս չի եկել... 11 տարուց ավել այս նախարարությունը ղեկավարած Էլդար Մահմուդովին «գահընկեց» անելը բազում վարկածներ առաջ բերեցին... Այս երեք ամիսների ընթացքում Ի. Ալիևի ջղաձգումները և ԱԱՆ-ի հետ համագործակցող այլ նախարարություններում մաքրազերծումները բերում են այն եզրակացության, որ ավելի ճիշտ են նրանք, ովքեր գտնում էին, որ Է.Մահմուդովը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որը, սակայն, բացահայտվել է... Ալիևյան ԶԼՄ-ները նույնիսկ կոնկրետ անձանց անուններ են տալիս և հայտարարում, որ Ի. Ալիևին իշխանությունից հեռացնելու համար շահագրգիռ մարդիկ և կազմակերպությունները 16 միլիարդ եվրո են պահուստավորել Բաքվում... Հենց սրանով էլ կարելի բացատրել այն, որ Ալիևի նման հիստերիկը և հիշաչարը կազմալուծեց ԱԱՆ-ն, որի անվան հետ ունի վատ հիշողություններ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/937685559648727?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



