ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ոչ է արեց չվճարել հարկերը՝ սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծարարներին պատժելու նպատակով:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե Հայաստանում ոչ միան ապօրինի դուրս են բերվել միլիարդավոր դոլարներ, այլև՝ մարդիկ ենթարկվել են զանգվածաբար դեպորտացիայի:
Պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես էին փողոցում 114 դպրոցի բակում բաժանում ոստիկանության կողմից տրամադրված 9-րդ ձևերը: «Սա նշանակում է, որ ոստիկանությունը ևս մասնակցում էր զանգվածային կեղծարարության: Իսկ դրա դեմ կարելի է պայքարել՝ չենթարկվելով օրենքներին, չվճարելով հարկերը»,– ասաց նա:
Պատգամավորը հանրաքվեն որակեց որպես հարձակում, ապա շեշտեց. «Ինձ համար ափսոսանք է, որ այս վիճակում է մեր խորհրդարանը: Ես չեմ համակրել ձեր քաղաքական ուժին, բայց չեմ համակերպվում այն մտքի հետ, որ կարելի է ջախջախել, այսպես վերաբերվել քաղաքական ուժի հետ»,– ասաց նա՝ նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Զարուհի Փոստանջյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ պատգամավորի ելույթը հակասում էր ԱԺ կանոնակարգին, որովհետև թեմայից դուրս էր:
Ապա, խոսելով Փոստանջյանի հայտարարություններից, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Մեր բնակչությունը ևս մեկ անգամ տեսնում է, որ այս օպոզիացիայից իրեն վնասից բացի օգուտ չկա, որ ձեր խորհուրդները վատն են, որ դուք էլի մարդկանց ճանապարհին կթողնեք, վնասի տակ կթողնեք, մարդկանց լավ բան եք խորհուրդ չեք տա: Ասում եք հարկեր մի վճարեք, սա ի՞նչ է: Պարզ է, ու հասկանալի է, որ Ձեր ելույթները Ազատության հրապարակում չեն ստացվում, ձեզ ականջալուր մարդ էլ չկա: Խմբակցությունում էլ մեն ու մենակ եք մնացել: Այս խմբակցությունից ոչ մեկ ձեզ հետ չէ: Ձեզ մի բան է մնացել՝ ամբիոնը զավթեք ու աջ ու ձախ վիրավորեք»:
Զարուհի Փոստանջյանի ելույթին անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ով գնահատեց ելույթը «շիզոֆրենիկ հայտարարություն»:
«Խոսում են այն մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում 100 հոգուց ավել չեն կարողանում հավաքել, ովքեր տեղամասերում չեն կարողանում ապահովել թիմակիցների ներկայությունը, իրենց կուսակցության քվոտաները տվել էին ուրիշին ու այս ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ են անում: Այս ամբիոնը մի օգտագործեք էժանագինի համար: ԲՀԿ-ի անունն էլ մի տվեք: Մտածեք Ձեր հեղինակության, Ձեր կուսակցության կամ Ձեր ֆրակցիայի, չգիտեմ արդեն՝ ինչ է այդտեղ հավաքված»,–ասաց Վահան Բաբայանը։
«Քաղաքականությունը բարձր ճղճղալով ու գոռգոռալով չէ, անիմաստ վեր եք կանում նույն բաներն եք խոսում, ինչ քննարկում ենք՝ նույնն եք խոսում: Իմաստը ո՞րն է, թե Ձեզ թվում է, որ չենք կարող խոսել, գոռալ: Մտածեք Ձեր մասին, Ձեր թիմակիցների մասին ու նրա մասին, որ այսօր այստեղ ճղճղում եք, բայց 100 հոգի չունեք ձեր մեջքի հետևում է: Դա է Ձեր վստահությունը, էդ են Ձեր իշխանափոխության, հեղափոխության կոչերը ... Դուք ֆիասկո ապրած, տապալված քաղաքական ուժ եք, շնորհավորում եմ ձեզ»,– ավելացրեց ԲՀԿ–ական պատգամավորը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/14/vahan-babayan/1873807
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



