Լիլիթ Հովհաննիսյանի և փոքրիկ Նանուլի «Իմ տիկնիկն ես» տեսահոլովակը Youtube-ում գերազանցել է 10 միլիոն դիտումը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Նանուլի մայրը՝ «Ամարաս» համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը.«Օրս սկսվեց 10.000.000 դիտումով: Շնորհավոր, միլիոնատերեր: Լիլիթ Հովհաննիսյան, Նանուլ… Իսկ ինչ վերաբերվում է իմ աղջկան՝ Նանուլին, վստահ եմ, որ Լիլիթը շատ լավ օրինակ է ծառայել, և շաաատ շուտով, միայնակ հանես գալով, նույնպես կարժանանա նման արդյունքի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



