turkish_soldier_050815Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինվորական կոնտինգենտի ներկայությունը որակել է որպես ներխուժում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
«Մենք կարծում ենք, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի գործողություններն ապօրինի են, դա ներխուժում է հարևան երկրի տարածք»,- ասել է նա, ապա ընդգծել, որ Անկարայի ռազմական ներկայության մասշտաբները բարդ է արդարացնել նախապատրաստության կամ մարզման ինչ-ինչ փաստարկներով։
Գատիլովի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հետ Հռոմում մասնակցել է Լիբիայի վերաբերյալ կոնֆերանսին, սակայն իրենք միջոցառման շրջանակներում որևէ երկկողմ շփում չեն ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել