6 պարզ քայլ, որոնք կօգնեն ավելի շատ ժամանակ գտնել այն ամենի համար, ինչ իսկապես սիրում ես:
Կյանքում շատ կարեւոր բաներ կան. քո ընտանիքն ու ընկերները, հոբբին,  մարզվել եւ պահպանել առողջությունը, կարդալ, սովորել եւ անընդմեջ աճել:
Բայց գտնել ժամանակ այն ամենի համար, ինչ իսկապես սիրում ես՝ այնքան էլ հեշտ չէ: Երբեմն թվում է, թե օրը բավարար ժամեր չունի:
Եվ եթե անգամ դա այդպես էլ չէ, միեւնույնն է, միշտ կա ժամանակի կառավարման էֆեկտիվության բարձրացման եղանակներ:



Քայլ 1. Գտիր եւ առանձնացրու քո 4 կարեւոր առաջնահերթությունները, որոնք դու տեսնում ես ամեն օր 
Գիտակցելով, թե կյանքում ինչն է կարեւոր քեզ համար՝ նպաստում է, որ քո ամբողջ էներգիան եւ ժամանակը ծախսես գործողություններն էլ ավելի նպատակային դարձնելու ուղղությամբ: Ինչպես նաեւ դա կօգնի կրճատել ժամանակը, որ դու ծախսում ես այն բաների վրա, որոնք այնքան էլ կարեւոր չեն, բայց դու դա անում ես որպես հին սովորություն կամ այլ՝ անիմաստ պատճառով:

Դու կարող ես ամեն անգամ հիշեցնել քեզ, թե ինչն է կարեւորը քեզ համար այս կայնքում՝ ուշադրության կենտրոնում պահելով դրանք:

Հարցրու ինքդ քեզ. որո՞նք են այն կարեւոր 4 առաջնահերթություններն ինձ համար այս կայնքում այս պահին:

Գրիր դրանք նոթերի վրա՝ 2 օրինակից: Դրանցից մեկը փակցրու քո աշխատավայրում, իսկ մյուսը՝ տանը, գրասեղանիդ առաջ կամ սառնարանի, եթե բկլիկ ես:

Քայլ 2. Կրճատիր աշխատանքից շեղող պատճառները
Հարցրու ինքդ քեզ. որո՞նք են այն 3 շեղող պատճտառները, որոնք խանգարում են ինձ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա:

Որոշիր, թե ինչ կարող ես անել դրանցից ազատվելու համար: Դրանք կարող են լինել.
  • գրասենյակի դուռը ծածկելը,
  • բջջայինդ «անձայն» ռեժիմի վրա դնելը,
  • էլեկտրոնային հասցեից եկեղ «ծանուցումների» /notification/ անջատելը:


Քայլ 3. Կրաճատիր կյանքում քեզ շեղող այլ պատճառնեը նույնպես
Հարցրու ինքդ քեզ. որո՞նք են այն 3 ընդհանուր խանգարիչները, որոնք խլում են ինձնից այն արժեքավոր ժամանակը, որ ես կարող եմ անցկացնել իմ մտերիմ մարդկանց հետ: 
Պատասխանում կարող են լինել քո բջջայինը, հեռուսաշոուն, որը դու պարբերաբար դիտում ես եւ կարեւոր չէ, որ այն պիտանի լինի, կամ տարածված պատճառ՝ «աշխատանքը տուն բերելը»: Մենք շատ ենք սիրում տանը նույնպես աշխատել: Մի արա այդպես: Աշխատանքը թող ավարտվի հենց այն ժամանակ, երբ դուրս ես գալիս աշխատասենյակից:
Քայլ 4. Սահմանափակիր
Կյանքն ավելի պարզ դարձնելու եւ «ժամանակ գտնելու» խելացի միջոց է սահամանափակումներ դնելը: Ահա մի քանի միջոց, որոնք կարող են հզոր զենք լինել.
  • Քո ամենօրյա ավանդը: Կրճատիր բլոգների, ամսագրերի, գրքի ակումբների, հեռուստաշոուների եւ այլնի հետեւելը: Ընտրիր դրանցից միայն մեկը, որը քեզ ամենաշատն է տեղեկատվություն տալիս: Ի վերջո քանակը որակի չի վերածվում, քանի դեռ չենք գնահատում:
  • Էլ-հասցե: Ստուգիր քո էլէկտրոնային հասցեն օրվա մեջ միայն մեկ անգամ՝ 10 եւ ավել անգամների փոխարեն (սա, իհարկե, միայն ոչ աշխատանքային օրերին):
  • Սոցիալական ակտիվություն: Կազմիր աշխատանքից հետո քո սոցիալական ակտիվության ցանկը: Գուցե դու ընդգրկված ես ինչ-որ մի ակումբում կամ չատում, որը քեզ ոչինչ չի տալիս, ինչպես որ ենթադրվում էր: Գուցե դու ուզում ես վերադասավորել առաջնահերթություններդ՝ 2016-ին մի քիչ ավելի կենտրոնանալու ինչ-որ այլ բաների վրա:

Քայլ 5. Քչացրու կամ բացառիր այն ամենը, ինչ սովորբար դու բաց ես թողնում
Էլ ի՞նչ կարող ես բացառել կամ քչացնել բացի վերընշված ցանկից: Ինչ-որ մի հանդիպում աշխատավայրո՞ւմ կամ համալսարանո՞ւմ: Ֆեյսբուքը «սքռոլ դաուն» անելը կամ համացանցային ֆորումը քեզնից շա՞տ ժամանակ է խլում:

Այս դեպքում էլ իսկապես հարցրու ինքդ քեզ եւ վերադասավորիր ու կարգավորիր քո օրական եւ շաբաթական «սովորությունների» ցանկը: Երբեմն մենք անում են բաներ, որոնք իսկապես աննպատակ են, իսկ մենք դա անում ենք,  որովհետեւ վարժվել ենք:
 
Քայլ 6. Գտիր քո օրվա «չնշմարվող» ազատ ժամանակը
Տարվա ընթացքում ճանապարհորդական կամ սպասողական «բաց» ժամեր շատ են պատահում: Ինչպե՞ս ես պատրասվում օգտագործել այդ «ավելցուկ» ժամանակը 2016-ին:
Հնարավոր է դու կցանկանաս կարդել, երբ գնացքով ինչ-որ տեղ ես մեկնում կամ քանի դեռ սպասում ես, որ հանդիպումը սկսվի: Ես, օրինակ, գիրք եմ կարդում, երբ անգամ մետրոյում եմ կամ երթուղայինում, կամ հաճախ ռադիո եմ լսում, եւ ոչ թե երաժշտություն, այլ՝ տեղեկատվակամ կամ ինտելեկտուալ հաղորդումներ:
Եթե անգամ դու ամեն օր ունես հավաքական 20 րոպե «բաց» ժամանակ, ապա մեկ տարում դու ունես շա˜տ ու շատ ժամեր, որոնք գուցե դու կուզենաս «ծախսել» այլ կերպ: Հայկական իրականությունում, երբ ենթակառուցվածքներն այնքանլ էլ զարգացած չեն՝ «բաց» ժամեր ինչքա˜ն ուզես: Օրինակ, երբ սովորականից ավել ենք սպասում երթուղայինին կամ անցկացնում դրանում, կարելի է այդ ժամանակը խելացի օգտագործել եւ հարստացնել գիտելիքները: Կարելի է նաեւ նախապես լավ մշակել օրը եւ այդ «բաց» ժամանակն ավելացնել մեր սիրելի մարդկանց տրամադրվող ժամաքանակին:
Իսկ այս ամենը պարզապես առաջարկներ են եւ դրա համար էլ չկան [՛] շեշտեր բառերի վրա: Վարվիր առաջարկներիս հետ այնպես, ինչպես սիրտդ կուզի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել