Tert.am-ը գրում է.
Ստամբուլում ԱՄՆ-ի հյոպատոսարանի աշխատանքները դադարեցվել են, իսկ շենքում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել:
Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, պատճառն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից այնտեղ ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքն է:
Հետախուզության տվյալներով պարզվել է, որ ԻՊ-ի հետ կապ ունեցող Մոհամմեդ Ռաղիլ ալ-Հարդանի անունով մահապարտ-ահաբեկիչը մտադրվել է ահաբեկչություն իրականացնել այնտեղ: Պարզվել է, որ ԱՄՆ-ի դեմ ահաբեկչություն իրականացվելու համար մահապարտը սպասել է, որ այնտեղ ժողով անցկացվի:
Հարդանին Թուրքիա է մուտք գործել նոյեմբերի 28-ին: Հետախուզության տվյալներով՝ Հարդանին ծնվել է
1991 թվականին, 165 սմ հասակ ունի, մուգ մաշկ, շագանակագույն աչքեր, իսկ ձեռքերից մեկի վրա վերքի սպի կա:
1991 թվականին, 165 սմ հասակ ունի, մուգ մաշկ, շագանակագույն աչքեր, իսկ ձեռքերից մեկի վրա վերքի սպի կա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/13/stambul/1873006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



