Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դիմումը՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Ինչպես նշեց Կենտրոնական հանրաքվեի հանձանաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, դիմումի մեջ նշվում է, որ քվեարկությունն անցկացվել է զանգվածային ընտրախախտումներով, որոնք կրկնվող ու պարբերական բնույթ են ունեցել, ինչը էական ազդեցություն է ունեցել հանրաքվեի արդյունքների վրա:
Ինչպես նշեց Կենտրոնական հանրաքվեի հանձանաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, դիմումի մեջ նշվում է, որ քվեարկությունն անցկացվել է զանգվածային ընտրախախտումներով, որոնք կրկնվող ու պարբերական բնույթ են ունեցել, ինչը էական ազդեցություն է ունեցել հանրաքվեի արդյունքների վրա:
Այնուհետև խոսքի իրավունքը տրվեց Լևոն Զուրաբյանին: Վերջինս նախ երեք միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովին, որոնցից մեկով հորդորում էր թույլ տալ նիստին ներկա գտնվել դրսում կանգնած լրատվամիջոցների ներկակացուցիչներին, երկրորդ՝ նիստի վերջում տրամադրել տեսաձայնագրությունը և երրորդ՝ ապահովել դահլիճում իրենց կողմից ներկայացված տեսանյութերի հեռարձակումը:
Տիգրան Մուկուչյանը առաջին միջնորդության հետ կապված տեղեկացրեց, որ հավատագրված լրագրողները մուտքի որևէ խնդիր չունեն:
«Երկրորդ հարցը՝ մեր բոլոր նիստերի տեսագրությունը նիստից հետո տեղադրվում է մեր կայքում, իսկ երրորդ հարցի հետ կապված մենք լրացուցիչ տեխնիկական միջոցներ չունենք, եթե ունեք հավելյալ նյութեր, բացի նրանցից, որ ավելի վաղը ներկայացրել եք, փոխանցեք հանձնաժողովին, մենք կուսումնասիրենք»,-ասաց նա:
Այնուհետև Լևոն Զուրաբյանը ներկայացրեց այն բոլոր փաստարկները, որոնց հիման վրա պահանջում են անվավեր ճանաչել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն:
«Մենք ձեզ ներկայացրել ենք 193 ընտրատեղամասերի վերաբերյալ խախտումներ, իսկ ըստ դատախազության գրանցվել է 420 հանցագործության դեպք, որոնք ունեցել են առերևույթ հանցագործության դրսևորում: Սա նշանակում է, որ գործ ունեինք լավ կազմակերպված համակարգային, հրահանգային գործընթացի հետ, որի նպատակն էր ստանալ ցանկալի արդյունք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հարյուրավոր մարդիկ հայտնել են, որ չեն կարողացել քվեարկել, որովհետև իրենց փոխարեն ինչ-որ մարդիկ արդեն քվեարկել են:
Դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Դուք հիմա այն դատավորի կեցվածքում եք, ում աչքի առաջ սպանություն են գործում, ասում է՝ պետք է հետաքննությունը պարզի ինչ է եղել: Ձեր աչքի առաջ ներկայացնում ենք թվեր, որոնք իրականությանը չեն կարող համապատասխանել ու Դուք ձեր աչքերը փակում եք»:
Վերջում Լևոն Զուրաբյանն ասաց, թե դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդը զանգվածաբար գնացել է քվեարկության ու քվեարկել՝ «ոչ», մինչդեռ պաշտոնապես հայտարարվել են իրականության հետ կապ չունեցող արդյունքներ: «Սա ծանր հանցագործություն է ժողովրդի նկատմամբ, մերժել եք ժողովրդի կամարտահայտությունը»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/13/zurabyan/1873004
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



