Tert.am-ը գրում է.
Սիրիայի բանակի մարտիկներն ու աշխարհազորային ջոկատները զինյալ ահաբեկչական խմբավորումներից Հալեպ քաղաքի մոտակայքում 5 գյուղական բնակավայր են ազատագրել. տեղեկացնում է ТАСС-ը:

Իրականացված գործողության արդյունքում կառավարական զորքերը կարողացել են դիրքեր զբաղեցնել հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով:

«Զինյալների խմբերը կորուստներ են կրել և հետ են քաշվել: Գրավված գյուղերում աշխատում են սակրավորները,նրանք գտնում են ճանապարհներին ու տներում տեղադրված ականները, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ»,- հաղորդել են ռազմական գերատեսչությունից:

Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել նաև Հալեպի հյուսիսային մասում «Ջեբհաթ ան-Նուսրայի» դիրքերին: Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է նրա հրամանատարներից Ահմեդ Հեյրալլան:

Հալեպի արևելքում կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից փորձել են հետ վերցնել Դեյր-Հաֆիֆ բնակավայրի վերահսկողությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել