
Armlur.am-ը գրում է.
Հայաստանի իշխանությունները սովորականի պես շարունակում են ձեւացնել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նորմալ է անցել, եւ արտառոց ոչինչ չի եղել, սակայն նույնիսկ պաշտոնական թվերը բոլորովին այլ բանի մասին են վկայում: Հայաստանի ընտրողների ցուցակի ուռճացված լինելու փաստն ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն ունի:
Սակայն մի կողմ թողնենք ոչ պաշտոնական հաշվարկները եւ փորձենք խնդրին մոտենալ` հիմքում ունենալով միայն պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը նշված թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 871 հազար մարդ: Վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթել է տարեկան միջինը 40 հազար մարդ, մահացությունների թիվը տարեկան կազմել են մոտ 27 հազար մարդ: Այսինքն՝ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանի ընտրողների թիվը չէր կարող ավելին լինել, քան մարդահամարի թվերով բերված տվյալներն են: Հետեւաբար, եթե մարդահամարի ընդհանուր թվից հանենք 2011 թվականի տվյալներում մինչեւ 14 տարեկան երեխաների թիվը, ապա կստանանք ընտրող բնակչության պաշտոնական թիվը: Հանրապետության կտրվածքով այդ թիվը կազմում է 2 մլն 317 հազար: Կրկնում ենք՝ սա այն թիվն է, որն իր մեջ ներառում է նաեւ վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթած ավելի քան 200 հազար քաղաքացիներին եւ մոտ 100 հազար մահացածներին: շ
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/459603/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



