Գերմանիան ստիպված կլինի ավելի ակտիվորեն գործել արտաքին քաղաքականության մեջ: Այդ մասին Badische Neueste Nachricten թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:Նրա խոսքերով՝ աշխարհում իրավիճակը ստիպում է, որ ապագայում Գերմանիան ավելի ակտիվորեն գործի, եթե պետք լինի, նաև ռազմական միջամտություն ցուցաբերի:
«Այս տարի մենք ստիպված էինք հասկանալու, որ չենք կարող չառնչվել Եվրոպայի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը, մենք զգում ենք հետևանքները, այդ պատճառով էլ ստիպված ենք ակտիվություն ցուցաբերել»,- ասել է Մերկելը:
Նա նաև նշել է, որ եթե Գերմանիան ուզում է մասնակցել հակամարտությունների խաղաղ լուծման ճանապարհների փնտրտուքին, ապա պետք է պատրաստ լինի համագործակցել դաշնակիցների հետ նաև ռազմական ոլորտում, ինչպես դա արվում է հիմա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



