Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելն անպատասխան չմնաց: Շատ կարճ ժամանակահատվածում ՌԴ-ն սկսեց իր շուկայից թուրքական ապրանքների մեկուսացման գործընթացը: Մի շարք թուրքական ապրանքներ արգելվել է ներմուծել Ռուսաստան:
Սա, կարելի է ասել, բավականին լավ հնարավորություն է հայկական արտադրողների համար: Կարելի է ուսումնասիրել ռուսական շուկան և մեծացնել մի շարք հայկական ապրանքների արտահանման ծավալները:
Եվ ահա, թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ ստեղծեց հայ արտադրողների համար։
Եվ ահա, թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ ստեղծեց հայ արտադրողների համար։
Վարչապետի գլխավորությամբ գործադիր մարմնում շարունակվում են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Նիստին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Քննարկվեց ստեղծված իրավիճակում հնարավոր պետական աջակցության մեխանիզմներ կիրառելու հնարավորությունը:
Պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որից հետո վարչապետի կողմից ստացան հանձնարարականներ:
Պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որից հետո վարչապետի կողմից ստացան հանձնարարականներ:
Վստահաբար կարելի է ասել, որ պետական աջակցությամբ և գործարար միջավայրի օպերատիվ մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր է ավելացնել ռուսական շուկան հայկական արտադրանքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1515379155429240&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել