Մի քանի տարի առաջ ՖԲ-ում տարբեր հանգուցային ու լայն հնչեղություն ունեցող հարցերի շուրջ լուրջ քննարկումներ էին ծավալվում, թեմաներ արծարծվում՝ աշխարհայացքային, վերլուծական, պատմական, մեթոդաբանական դիտանկյուններով...
Վերջին ժամանակներում թեմաների մեծ մասը ջրիկ՝ հա-հա, հի-հի են, լուրջ հարցերն էլ սահմանափակվում են հարայ-հրոցներով, հայհոյանքներով, կռիվ-ղալմաղալով... Բացառիկ դեպքերում ես լուրջ քննարկումների հանդիպում...
Երևի սա նրանից է, որ մեր իրականությունն ու հասարակական-քաղաքական իրողություններն են գնալով դառնում առավել քան ջրիկ, ինչն էլ իր անդրադարձն է գտնում ջրիկ խոսքուզրույցներում... Այս անգամ նույն ջրիկ տոնի մեջ ողջույն անենք. բարի լույս, Արուս...))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/937779856316594
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել