Ճիշտ են ասում էլի՝ մարդ հեռվանում ա ողջությունը հարցրու, խասյաթը նույնն ա: Երկու տարի հետո՝ ամեն ինչ վարի տալուց ու տապալելուց հետո, ամերիկաներում մի քանի թաղումի ու երգու հարսնիքի մասնակցելուց հետո, Րաֆին էսօր էլի Ազատության հրապարակի հարթակից կարդաց 2013-ի երդման տեքստը:
Էսօր շաբաշ արեց, ասեց՝ գնում ենք տուն հանգստանանք, վաղվանից շուրջօրյա միտինգ ենք անում (էս քանի օրը զիլինա էին խաղում, էլի): Ու էս խեղկատակությունը տևելու ա մինչև դեկտեմբերի 20-ը: 20-ին Րաֆֆին հաստատ Ամերիկայի տոմս ունի, մինչև էդ պիտի հասցնի մի երկու անգամ հեղափոխություն անի…
Ոնց որ դեժավյու լինի: Նույնը, նույնը…ՆՈւՅՆԸ: Րաֆֆին էլի գնալու ա Սյունիքի՝ Լիսայից հոր մուռը հանելու, էլի հիշեց հերս Վարդիթերի ու Ռիչարդի մասին ու տենց շարունակ:
Իսկ ժողովուրդը... Ժողովուրդը՝ հեչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/752955458170568?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել