Tert.am-ը գրում է.

Վարուժան Սուքիասյանին՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հնարավոր տարբերակի մասին մենք մտահոգություն էինք հայտնել դեռևս շաբաթներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս մասին ասվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների երկրպագուների շարժման՝ ՖԱՖ-ի հայտարարության մեջ։

«Վարուժան Սուքիասյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, կարծում ենք՝ կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ Ռուբեն Հայրապետյանի արած վերջին արտահայտություններն արտերկրից մինչև 500.000-ի սահմաններում մարզիչ բերելու, Միշել Տեր-Զաքարյանի և Աբրահամ Խաշմանյանի մասին դեռ սկզբից նման էին օդ կրակելուն:  

Չնեսամացնելով Վարուժան Սուքիասյանի ներդրած ավանդը հայկական ֆուտբոլում և վերջինիս համարելով տեղացի լավագույն մարզիչներից մեկը, չի կարելի չհիշել նույն Ռուբեն Հայրապետյանի կողմից Վարուժան Սուքիասյանին ուղղված մեղադրանքների մասին՝ ժամանակին հավաքականում խաղերի առուծախի, ինչպես նաև նույն թեմայով Վարուժան Սուքիասյանի մեղադրանքները մեր լեգենդար դարպասապահի՝ Բերեզովսկու հասցեին։  

Վարուժան Սուքիասյանը, ի տարբերություն Սարգիս Հովսեփյանի՝ ունի մարզչական անցած ուղի ու փորձ, սակայն թերահավատ ենք, որ Սուքիասյանը լինելու է հավաքականում ինքնուրույն որոշումներ կայացնող մարզիչ
»,–ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել