Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 19-ին կկայանա նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը հավակնում է բախտորոշ դառնալ, որովհետև մեր համբերությունը հատել է։ Կարծում եմ, որ հանդիպման աանցքային թեման կդառնա սահմանային իրավիճակի աննախադեպ լարվածության հաղթահարումը։
Համանախագահները ևս հետաքրքրված չեն այս իրավիճակի պահպանմամբ ու առավել ևս՝ էլ ավելի թեժացմամբ ու հաշվի առնելով այն, որ լարվածություն հրահրողը հենց Ադրբեջանն է, Ալիևին բարդ խոսակցություն է սպասվում։
Այլ հարց է, թե որքանով է նա վճռականորեն տրամադրված իր որդեգրած քաղաքականությունը պահելում։ Եթե Ալիևը չհանգստանա, ապա չի կարելի բացառել ոչ մի բան՝ ընդհուպ մինչև բանակցային գործընթացի տապալում։
Կարծում եմ, որ մեր կողմից ճիշտ կլինի, որ բանավոր զգուշացումներից ու սիմմետրիկ պատասխաններ հասցնելու քաղաքականությունից, անցնել ավելի վճռական քայլերի ու համանախագահներին զգուշացնենք, որ եթե Ադրբեջանական կողմը չհանգստանա, մենք այլևս չենք բավարարվելու նրանց սահմանային բազաներին հրետանային հարվածներ հասցնելով և դա անելու համար միայն փոքր տրամաչափի հրետանային միջոցներով բավարարվելով։ Ժամանակն է խոսել վերջնագրերի լեզվով․ մեր վրա արձակված կրակոցի դիմաց՝ խոշոր տրամաչափի հրետանով ոչնչացվելու է կրակակետը, մեր վրա արձակված արկի դիմաց՝ ոչնչացվելու է բազա, մեր վրա արձակված համազարկին ի պատասխան՝ կոչնչացվի զորամասի մշտական տեղակայման վայր, երբ տանկ կկիրառեն, կոչնչացվի տանկերի ու այլ տեխնիկայի շարասյուն՝ մարտտավարական հրթիռներով։ Եվ այսպես շարունակ։ Ասել է թե, համանախագահներին պաշտոնապես կներկայացվի անհամաչափ պատասխանի մեր հայեցակարգը ու հավաստիացումը, որ պատերազմից մենք չենք վախենում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=154597814900321&id=100010503090855&pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել