Այս թեման կրկին փորձ է արվում շրջանառության մեջ դնել: Խոսքը "ինստիտուցիոնալ" ընդդիմություն ստեղծելու և հանրապետության բոլոր համայնքներում շտաբեր ձևավորելու գաղափարի մասին է, որը, ոմանք, սեփականացնելով, մի բան էլ ուրիշներին են սկսել մեղադրել "իրենց գաղափարը" գողանալու մեջ:
Ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եղել է "Հայ Ազգային Կոնգրես" դաշինքինը, ավելին, Կոնգրեսը հենց այդ գաղափարը իրականություն դարձնելու համար էլ ստեղծվել էր: 2009թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսացել այդ գաղափարի մասին, երբ դեռ ներկայիս "ինստիտուցոնալները" անգամ այդ բառը չէին էլ լսել երբևէ: Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել էր. "Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումը և լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատև, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը" (01.03.2009թ.):
Մինչև 2011-2012թթ.-ը (կարելի է ասել մինչ այժմ) Կենգրեսը հենց այդ գաղափարն է փորձել իրականություն դարձնել: Բացվում էին համայնքային շտաբեր, նշանակվում էին պատասխանատուներ, "հավաքագրվում" էին ակտիվ քաղաքացիներ... Այլ հարց է, թե այդ գաղափարները որքանով իրականություն դարձան կամ չդարձան: Սակայն, երբ լսում ես ներկայիս "ինստիտուցոնալներին", նրանք այնպես են ներկայացնում, կարծես այդ գաղափարները ոչ միայն նրանց պայծառ ուղեղներում են ծագել, այլև արդեն իրականություն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10207468272092197?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել