Ելնելով ազգային վիճակագրության ծառայությունների հրապարակած տվյլաներից` կարելի է ասել, որ այս տարին հաջող էր հյուրանոցային տնտեսությունների համար: Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանած 443 հազար 87 զբոսաշրջիկներից 55 հազար 372-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում:
Ընդանուր առմամբ նրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, տոկոսային առումով աճել է 16.3 տոկոսով;
Մեր երկիր ժամանած և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած 55 հազար 372 զբոսաշրջիկներից 35.9 տոկոսի այցելության նպատակը եղել է գործնական, 30.6 տոկոսինը` հանգիստ և ժամանց, իսկ ահա այլ նպատակներով այցելուների թիվը կազմել է 32.8 տոկոս:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 19.2 տոկոսը եկել է ԱՊՀ-ից, 28.8 տոկոսը` Եվրամիության երկրներից, 52 տոկոսը` այլ երկրներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1515078938792595&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել