Tert.am–ը գրում է.
Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության հրապարակած տվյալներով՝ Ռուսաստանը ծրագրել է 2016-ին Սիրիայում ռազմական գործողության վրա ծախսել  1,2  մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան աղբյուրը վկայակոչում է իր անանուն աղբյուրին:
Հայտնի է դարձել նաև, որ Սիրիայի պատերազմին Ռուսաստանի միանալու առաջին շրջանում Մոսկվան օրական չորս մլն դոլար էր ծախսում: Սակայն նոյեմբերին, երբ Պուտինը հրահանգել է ինտենսիվացնել ռմբակոծությունները, ծախսերն էլ աճել են:
Ռուսաստանը պաշտոնապես չի հրապարակում իր ռազմական ծախսերը Սիրիայում, հիշեցնում է «Մեդուզան»: Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հաշվել էին, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմում են օրական 2,5 մլն, տարեկան՝ 900 մլն ԱՄՆ դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել