Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հորդորել է Հայաստանին կողմնորոշվել, թե որ կառույցին է ուզում անդամակցել` Եվրոպական, թե Եվրասիական միությանը... Սույն պարոնը երևի չգիտի, որ պաշտոնական Երևանը մինչ այսօր ցանկություն չի հայտնել դառնալու ո՛չ Եվրոպական և ո՛չ Եվրասիական միության անդամ... ԵՄ-ի հետ իրականացնում ենք «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, ինչը բոլորովին էլ չի ենթադրում ԵՄ-ին անդամակցություն, իսկ Եվրասիական միությունը դեռևս կազմավորված չէ, բայց ՀՀ-ն հետևում և մասնակցում է հետխորհրդային տարածքում ինտեգրացման փորձերին, ինչը կրկին չի ենթադրում դեռևս գոյություն չունեցող կառույցին անդամակցություն... Զուտ արժեհամակարգային իմաստով հասկանալու համար էլ պարոն Հրիսթեան պետք է առնվազն մեր պատմությանը ծանոթ լիներ, որ հասկանար` մենք Եվրոպա ենք, թե Ասիա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել