Մեր հարևան Ադրբեջանը, որը վերջին 20 տարիներին աշխարհում գազի հսկայածավալ պաշարներ տնօրինող պետության իմիջ է փորձում ստեղծել՝ Եվրոպային ժամանակ առ ժամանակ (հատկապես ՌԴ-Արևմուտք հարաբերությունների լարման շրջաններում) առաջարկելով գազի մեծածավալ արտահանման նախագծեր, անգամ սեփական մայրաքաղաքն ի զորու չէ ամբողջությամբ գազաֆիկացնել։
Մինչ «Բաքվի սուլթանի» հրամանով Վրաստանի հայկական եկեղեցիները տաքացվում են Կասպյան գազով, Բաքվի Յասամալի շրջանի (թաղամաս) բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում: Պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները 7-8 տարի առաջ շենքի բնակիչներից գումար են վերցրել՝ թաղամասի գազաֆիկացման համար: Գումարների ճակատագիրն անհայտ է, անհայտ է նաև, թե ակցիայի մասնակիցները երբ կջեռուցեն իրենց բնակարաններն Ադրբեջանի պետբյուջեն «ջերմացնող» վառելիքով:
Բնակիչները՝ որպես բողոքի նշան, փակել էին թաղամասի փողոցներից մեկը: Նրանք ցույցի ժամանակ նշել են, որ պետական ոչ մի կառույց չի արձագանքում իրենց դիմում-բողոքներին։
Ցուցարարների փակած ճանապարհը հնարավոր է եղել բացել միայն ոստիկանության միջնորդությամբ: Վերջիններս փողոց դուրս եկած քաղաքացիներին խոստացել են, որ մոտ ժամանակներս նախագահի աշխատակազմից կպատասխանեն այդ թաղամասի բնակիչների հարցերին ու պահանջներին։
Հատկապես ուշագրավ էին քաղաքացիներից մեկի՝ ոստիկաններին ուղղված հետևյալ խոսքերը՝ խոսք տալիս են, սակայն գազ չեն տալիս։
Հատկապես ուշագրավ էին քաղաքացիներից մեկի՝ ոստիկաններին ուղղված հետևյալ խոսքերը՝ խոսք տալիս են, սակայն գազ չեն տալիս։
Այս խոսքերը, կարծում եմ, շա՜տ տիպիկ են բնորոշում Ադրբեջանի քաղաքացիների՝ սեփական իշխանությունների հանդեպ վերաբերմունքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/953331248071878?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել