Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Քլիվլենդ» ակումբի հարձակվող Լեբրոն Ջեյմսը ֆանտաստիկ պայմանագիր է կնքել մարզական հագուստ արտադրող «Nike» ընկերության հետ,- այդ մասին տեղեկացնում է CBS-ը։
Ամերիկացին ցմահ կլինի ընկերության դեմքը, ինչի համար կստանա 500 մլն դոլար։ Յուրաքանչյուր տարի «Nike»-ը նրան կփոխանցի մոտ 30 մլն դոլար։
Ջեյմսի պայմանագիրը գերազանցում է Ջեյմս Հարդենի համաձայնագիրը «Аdidas»-ի՝ 200 մլն դոլար եւ Կեւին Դյուրանտի պայմանագիրը «Nike»-ի հետ՝ 300։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/11/lebron/1870847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել