Ոնց է լինում, որ հանրաքվեին ոչ է ասում 421 հազար մարդ (ըստ ԿԸՀ-ի, իրականում ավելի շատ), բայց ընդդիմության հանրահավաքներին մասնակցում են 500-ից 1000 հոգի։ Ինձ թվում է՝ էս հարցը ընդդիմությանը պիտի հուզի ոչ պակաս, քան կեղծիքների հարցը։
Ոնց ստացվեց, որ դիտորդներն ու լրագրողները իրենց դուխով ու սկզբունքայնությամբ ավելի ուժեղ դուրս էկան, ավելի մեծ դեր խաղացին, քան հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից ու վստահված անձանցից շատերը։ Չասեք տենց չի։
Ախր որ իշխանությանը չեն հավատում ու հետը հույս չեն կապում, դա ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց որ դրա հետ մեկտեղ ընդդիմության հետ էլ հույս չեն կապում.... էդ արդեն, մեղմ ասած, հետույքային է։ Փակուղի է։
Հա, ու մեղքը չգցեք ժողովրդի վրա՝ իբր անտարբեր են կամ վախեցած են։ Չկա նման բան։ Պիտի գնաք մոմ վառեք, որ էս տիպի տոտալ անվստահության պայմաններում (ԲՈԼՈՐ քաղաքական ուժերի նկատմամբ) էս ժողովուրդը գնաց տեղամասեր ու քվեարկեց։ Իմանալով, որ իր քվեին տեր կանգնող չկա։
Ռեժիմը խուճապի մեջ է, եսիմ ինչը եսիմինչի մեջ է... Մի հատ կանգ առեք, ծանրութեթև արեք, իշխանությանը մի պահ մոռացեք ու փորձեք ձե՛ր սխալները հասկանալ, ի՞նչն եք սխալ արել ու անում, որ էս աստիճան անզոր եք։ Մի պահ ինքներդ ձեզ հարցրեք՝ իշխանությունն է ավելի շատ հուսալքում մարդկանց, թե՞ ձեր անզորությունը։
Հակառակ դեպքում ոչ մի բան չի փոխվելու։ Ինչքան էլ դիտորդները ֆիքսեն, լրագրողները գրեն, ֆեյսբուքներում բացահայտումներ անեն, հայհոյեն ու անիծեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/651910134949940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել