arm14355209602Թուրքահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն մեկն է հինգ թուրք երաժիշտներից, ովքեր այսօր ժամանել են Հայաստան մասնակցելու ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ իրականացվող «Ներդաշնակության մեղեդի» համերգին: Ծնվելով Ստամբուլում, Սիբիլը իր ստեղծագործական ուղին սկսել է Սուրբ Վարդանանց երգչախմբում:
2010թ. թողարկված իր անունը կրող երաժշտական ալբոմում Սիբիլն ընդգրկել էր մի քանի հայալեզու երգեր, ներառյալ «Տեր ողորմեա», «Կիլիկիա» և «Նամակ» երգերը։
Դեկտեմբերի 14-ին Սիբիլը մի քանի թուրք երաժիշտների հետ կմիանան հայ անվանի Բյութիֆայդ Փրոջեքթ խմբին՝ մասնակցելու «Ներդաշնակության մեղեդի» համերգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել