Քիչ առաջ կարդացի, որ ՀԱԿ-ն «Ազնվության բանակ» է հիմնում՝ ընտրատեղամասերում քվեարկությունը վերահսկելու համար: Ազնիվ և ազնվություն բառերն, իհարկե, շատ կարևոր են, այնքան, որ դրանք օգտագործողը պետք է ինչ-որ աղերս ունենա դրանք արտահայտող իմաստի հետ: Օրինակ, կարո՞ղ է որևիցե ՀԱԿ-ական պատասխանել այս հարցադրումներին.
1. Ազնի՞վ էր արդյոք որ ՀԱԿ-ի ղեկավարությունը մի քանի ամսվա ընթացքում մսխեց այն ողջ քաղաքական կապիտալը, որ ստեղծվել էր Համաժողովրդական շարժման միջոցով:
2. Ազնի՞վ էր արդյոք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր անմիջական շրջապատը սկսեցին մտնել ուրիշ կուսակցությունների ներքին գործերի մեջ՝ փորձելով այնտեղ իրենց լոյալ ղեկավարություն կա՛մ ձևավորել, կա՛մ ստեղծել, որի պտուղներն, իհարկե, այս վերջին ամիսներին քաղում են, իսկ մեզ մնում է ասել՝ անուշ լինի:
3. Ազնի՞վ էր, որ անցնելով բարոյականության բոլոր սահմանները, իրենց ենթակա կայքերի ու թերթերի միջոցով թունավոր հարձակումներ և վհուկների որս սկսեցին այնպիսի մարդկանց դեմ, որոնք իրենց ուսերին էին 2008-ին տանում համաժողովրդական շարժումը:
4. Ազնի՞վ էր, որ Համաժողովրդական շարժման իսկական լիդերներին հեռացրին կամ պայմաններ ստեղծեցին հեռանալու, որպեսզի ասպարեզ իջեցնեն կնաբարո որոշ մարդկանց, ովքեր ձերբակալության և տեռորի օրերին մկան ծակը հազար թումանով էին առնում:
5. Ազնի՞վ էր, որ սոցիալական արդարության, ազատության և հավասարության համար պայքարի ելած իրենց կողմնակիցներին փորձեցին տեղավորել բոլոր այդ սրբությունները ոտնահարած օլիգարխիայի քաղաքական պատեհապաշտության ծիրին մեջ:
6. Ազնի՞վ էր, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը քանիցս դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին ինչ-ինչ քաղաքագիտական հարցերով, իսկ մնացած բոլորին, ովքեր հեռվից մի անգամ ինչ-որ իշխանական գործչի գլխով բարև են տվել՝ նույն թունավոր մամուլով դարձրին ժողովրդի թշնամի:

Ազնվությունը լավ բառ է, բայց հայերենը հարուստ լեզու է, փորձեք ձեզ համապատասխան բառ գտնել, պարոնա՛յք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201269070286893
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել