Հակամարտությունը մտնում է մեկ այլ փուլ, ու եթե հիմա համանախագահները ոչինչ չկարողանան անել, ապա կարելի է իրապես հրաժարվել բանակցային գործընթացից (ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍԵԼ Է, թե դա ինչ է նշանակում, բայց կարծես թե այս զսպանակը լարել են մինչև վերջ, ու կիբեր, լոկալ ու այլ պատերազմների փուլն անցած էտապ է)։ 
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ տրվում է վերջին հնարավորությունը հակամարտության այս զարգացումներին, քանի որ եթե հիմա չկարողանան կանխել իրադարձությունների զարգացումը, ապա վաղը, երբ արդեն Ադրբեջանը կորցրած լինի նոր տարածքներ (անխուսափելի լինելու է), իրենց միջնորդական ջանքերը հերթական անգամ ուղղված կլինեն տվյալ երկրի կողմից կապիտուլիացիայի բացառմանը, ինչը մեր շահերից չէ, և երկրորդ անամ ստիպված կլինենք կանգնել նույն փոցխի վրա:
(Անցած պատերազմում ևս երեք օր եթե երկարեր կռիվը, ապա Ալիև ավագը ստորագրում էր կապիտուլիացիայի փաստաթուղթ. ընդամենը մեզ բաժանում էր երեք բաղձալի օր (թեպետ արյունոտ)։
Հիմա առավել քան լռությունն աշխատում է ի վնաս թշնամու և ի օգուտ մեզ (թեպետ էլի արյունոտ օրեր կլինեն), և վերջին ճիգով խուսափելով անգամ՝ անխուսափելին կատարվելու է:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ո՞ւր եք։
Հ.Գ. Դժվար է հատավալ, որ առանց այն էլ աղեղի նման ձգված տարածաշրջանում կարիք կա կամ միտք կա ոչնչացնել ևս մեկ պետություն ու միայն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ լարված պահելու նպատակով, և ամեն դեպքում, եթե պատերազմ, ուրեմն պատերազմ՝ այլընտրանք չկա...
Արջատերերի կղզի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել