Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրական նոր եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, փաստաթղթում նշվում է, որ Դինքի սպանության ամեն մանրուքի մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն կանխելու համար ոչինչ չեն արել։
Համապատասխան մարմինները տեղյալ են եղել, որ Դինքի դեմ մահափորձ է նախապատրաստվում, այն պատրաստող խմբավորման ղեկավարների ու անդամների մասին տեղեկություններ են ունեցել, տեղյակ են եղել անգամ, որ հավանական մարդասպանի անունը Օգյուն է, սակայն չեն կանխել հանցագործությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պետական ծառայողներից շատերի պարտականությունն է եղել կանխել հանցագործությունը, պարտավոր են եղել պաշտպանել Դինքի անձը, սակայն աջակցել են հանցավոր զինյալ խմբավորմանը և անգամ գաղտնի զեկույցներ ու փաստաթղթեր են ոչնչացրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիական հագուստով թուրք ոստիկանները մինչև հանցագործության պահը հետևել են Դինքին սպանած Օգյուն Սամասթին։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/10/dink/1870699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել