unnamed-(6)Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի փարիզյան համերգիներից մեկը դեկտեմբերի 11-ից հնարավոր կլինի ձեռք բերել սկավառակի տեսքով: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, երգչի`Փարիզի Palais des Sports սրահում կայացած համերգի տեսագրությունը հնարավոր կլինի ձեռք բերել CD, DVD, Blu-ray ձևաչափերով:
Ազնավուրի պաշտոնական էջում հայտնվել է նաև սկավառակի վերաբերյալ տեսանյութ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանաֆրանսիական Arte հեռուստաալիքը 2016 թվականի հունվարի 3-ին կցուցադրի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի` սեպտեմբերի 15-ին կայացած համերգը:
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարվա սեպտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais des Sports սրահում հանդես է եկել միանգամից վեց համերգով: Ազնավուրը կատարել է իր ամենահայտնի և նոր` «Encores» ալբոմի ստեղծագործությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել