Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իր գաղափարակից ընկեր Մհեր Սեդրակյանի երեկվա պահվածքը չի հակասում ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսին: Նա համոզված է, որ մասնավոր դեպքերը որոշիչ չեն». «168.am»: Յա, փաստորեն ՀՀԿ-ում նախընտրական գաղափարախոսությունները նաև ծնոտապոկումային տրամաբանության մեջ են: Կամ ի՞նչ է նշանակում մասնավոր դեպքերը որոշիչ չեն, օրինակ՝ Բաբուխանյան Հայկի՝ ԱԺ հայտնվելը մասնավոր դեպք ա, որ ինքը իր կուսակցությամբ սատարում է Սերժին, էդ էլ ա մասնավոր դեպք, հիմա հաղթանակ աձանագրելու դեպքում չի՞ ասելու, որ իրենց սատարումը մեծ նշանակություն ուներ: Ասածս ինչ է, այսպիսի մասնավոր դեպքերն են, որ վերածվում են համընդհանուր մշակույթի, հարգելի նախկին լրագրող, գոնե կոլեգիալ վարքից ելնելով՝ դատապարտի այդ միջադեպը, որը հաստատ հարիր չի ոչ մի քաղաքացու՝ անկախ իր հայացքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել