Հեռանում եմ՝ քեզ թողնելով թթու հարցերը բոլոր... Հեռանում եմ սուրճի նման դառը, բառերի նման կծու, դանակի պես սուր... Ուղղակի հեռանում եմ... Հեռանում եմ ժպիտով ու դառնացած... Հեռանում եմ ցավ ստացած մեկից, բայց ողջ աշխարհից հիասթափված... Հեռանում եմ, որ արցունքների մեջ նշմարվի գոյությունս ու ծիծաղի մեջ հիշվի իմ ծիծաղը... Ու շատերը փշաքաղվեն ինձ հիշելիս... Հեռանում եմ լիակատար հանգիստ բերելու ու սարսափելի դժոխքը մաքրելու համար, այն դժոխքը, որ ես էի առաջացրել, ես` դժոխքի ծնունդս... Ես հեռանում եմ... Հեռանում եմ արնաշաղախ հիշողությունների նման... Հեռանում եմ՝ խլելով բոլոր ցավերն ու տառապանքները... Բայց հեռանում եմ... Շոկոլադի պես ցանկալի ու գրքի պես չկարդացված...չհասկացված...
Հեղինակ՝ Ալիսա Խաչատրյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=473350576041605&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել