Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված նախ և առաջ խախտվում է Արցախի բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյան: Ըստ նրա, այս խնդիրը վերաբերում է ցանկացած այսպես կոչված արտաքին աշխարհի կողմից չճանաչված պետությունների ժողովուրդներին:
«Այդ իրավունքը մեր պարագայում ոտնահարվում է ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև միջազգային հանրության: Ի վերջո, ստացվել է, որ վերջին 20-25 տարիների ընթացքում ականատես ենք նոր պետությունների առաջացման, զարգացման, կայացման, բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի գտել պատշաճ այն մեթոդը, չափանիշները, որով պետք է չճանաչված որոշ պետություններ ճանաչվեն, որոշները՝ ոչ»,- ասաց Լ.Ալավերդյանը՝ ընդգծելով, որ այն պետությունը, որ իրեն հռչակել է պետություն, պետք է համապատասխանի միջազգային հումանիտար, հումանիստական, միջազգայնորեն ճանաչված նորմերին, միայն դա կարող է ծառայել հիմք այս կամ այն պետության ճանաչման համար:
«Այս տեսանկյունից Արցախի ժողովուրդը և ղեկավարությունն ամենաարդյունավետ ճանապարհն են բռնել: Անընդմեջ իրեն դրսևորում է միջազգային իրավունքին համապատասխանող, միջազգային նորմերով կառավարվող մի պետություն, և ժողովուրդն ամբողջությամբ վստահում է իր իշխանությանը: Ամեն անգամ շարժվում է և համապատասխանեցնում է օրենսդրությունը, իրավակիրառական պրակտիկան միջազգային իրավունքներին»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով, այսօր պետությունը ճանաչելը կամ չճանաչելը զուտ քաղաքականացված գործընթաց է դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել