Պատգամավորներ կան, որ կառավարությանն էնպիսի հարցեր են ուղղում, մարդ իրենց տեղը ամաչում է: Ասենք՝ էդ հարցերի մակարդակն առնվազն 50 հոգանոց համայնքի ավագանու մակարդակի հարցեր են: Երեկ էլ պատգամավորներից մեկը, չգիտես ինչու, կառավարությանն առաջարկում է Երևանում 88-ի երկրաշարժի զոհերի հիաշատակը հավերժացնող արձան տեղադրել ու բացատրում է, որ Երևանում բնակվող աղետի գոտու բնակիչները դեկտեմբերի 7-ին էլ չհասնեն իրենց բնակավայրեր և Երևանում հարգանքի տուրք մատուցեն: Նախ ցանկացած պատգամավորի, հատկապես աղետի գոտուց ընտրված պատգամավորների համար աղետի զոհերի ամենամեծ հուշարձանը կլիներ վերականգնված բնակավայրերը, և փոխանակ առավոտից երեկո էդ հարցերը բարձրաձայնեն ու ամեն գնով հասնեն լուծման, արձանի մասին են խոսում: Կամ ի՞նչ է նշանակում, որ մարդիկ չհասնեն աղետի գոտի ու Երևանում հարգեն զոհերի հիշատակը: Ինքս Երևանում բնակվող գյումրեցի եմ և հաստատ չեմ նեղվի, որ զոհերի հիշատակը հարգելու համար հասնեմ Գյումրի: Կամ էլ դա հավանաբար առաջարկվում է, որ տարատեսակ պաշտոնյաներն այլևս ստիպված չլինեն ամեն դեկտեմբերի 7-ին այցելել աղետի գոտի ու լսել ու տեսնել, թե ինչ ողորմելի վիճակի են հասցրել այդ բնակավայրերն ու դրանց բնակիչներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1030280530370127?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել