Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է հանդես եկել Թուրքիայի Եվրամիության ընդունմանը` Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապի մեջ:«Թուրքիան չպետք է լինի ԵՄ մասը»,- հայտարարել է Զեմանը, Հյուսիսային Բոհեմիա իր եռօրյա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանը, Թուրքիան «հաճախ իրեն պահում է որպես ԴԱԻՇ-ի դաշնակից»: Նա նաև քննադատել է ԵՄ պլանները Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ` փախստականներին պահելու դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



